Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է կատարել հետևյալ քայլերը.
Էկրանի վերին աջ հատվածում սեղմեք «Գրանցվել» կոճակը:
Բացված «Հաշվի տվյալներ» պատուհանում լրացրեք Ձեր խաղային հաշվի մուտքանունն, էլ․ հասցեն, ընտրեք բարդ և հուսալի գաղտնաբառ, որը բաղկացած կլինի 8-20 նիշից և կպարունակի առնվազն 1 տառ և 1 թիվ, իսկ հաջորդ դաշտում կրկնեք գաղտնաբառը: Վերջին սյունակում լրացրեք Ձեր բջջային համարը և սեղմեք «Շարունակել»:
Բացված «Անձնական տվյալներ» պատուհանում լրացրեք Ձեր անուն-ազգանունը, ծննդյան տարեթիվն, ամիսն ու ամսաթիվը, ընտրեք երկիրն ու փաստաթղթի տեսակն, այնուհետև լրացրեք անձնագրի կամ նույնականացման քարտի համարը: Հաջորդիվ հաստատեք, որ լրացել է Ձեր 21 տարին, ակտիվացրեք «Ես ռոբոտ չեմ» անվտանգության դաշտը: Բոլոր դաշտերը լրացնելուց հետո սեղմեք «Շարունակել»:
Էկրանին կտեսնեք գրանցումը հաջողությամբ ավարտելու վերաբերյալ ծանուցում: Սեղմեք «Ավարտել և հաստատել տվյալները»։