Համակարգ տեսակի խաղադրույք կատարելիս Դուք կարող եք ընտրել տարբերակներից մեկը․
Էքսպրեսներում ներառված իրադարձություններից գոնե մեկը պետք է տարբերվի մյուսներից, որպեսզի համակարգում ներառված էքսպրեսներն ամբողջովին չկրկնվեն։ Խաղադրույքի ընդհանուր գումարը հավասար բաժանվում է էքսպրեսների միջև։ Խաղադրույքը հաշվարկելիս հաղթած յուրաքանչյուր էքսպրեսում ներառված գործակիցները բազմապատկվում են, որից հետո տվյալ էքսպրեսի ընդհանուր գործակիցը բազմապատկվում է այդ էքսպրեսի գումարով։
Յուրաքանչյուր իրադարձությունը պայմանական կերպով նշենք տառով։
Օրինակ՝
Գալաթասարայ-Մանչեսթեր Յունայթեդ (A)
Բենֆիկա-Ինտեր Մ (B)
Բավարիա-ՖԱ Կոպենհագեն (C)
Կազմվում են հետևյալ էքսպրեսները.
AB, BC, AC
Խաղադրույքի գումարը այս դեպքում բաշխվում է կազմված էքսպրեսների միջև հավասարապես։
Օրինակ՝ 3000 դրամ խաղադրույքը կբաժանվի հետևյալ կերպ․
AB-1000 դրամ
BC-1000 դրամ
AC-1000 դրամ
Ինչպես է կատարվում հաշվարկը։
Եթե կտրոնում ներառված բոլոր իրադարձությունները հաղթում են, ապա յուրաքանչյուր էքսպրեսում ներառված իրադարձությունների գործակիցները բազմապատկվում են միմյանց, էքսպրեսի ընդհանուր գործակիցը բազմապտկվում է տվյալ էքսպրեսի գումարով (1000 դրամ)։
Օրինակ՝ AB
A - Գալաթասարայ-Մանչեսթեր Յունայթեդ (Գործակից 2,65)
B - Բենֆիկա-Ինտեր Մ (Գործակից 2․52)
2.65 (A) * 2,52 (B) = 6,678 (AB Էքսպրեսի ընդհանուր գործակից)
6,678 (AB Էքսպրեսի ընդհանուր գործակից) * 1000 դրամ (Էքսպրեսի գումար) = 6678 դրամ
Նույն կերպ հաշվարկվում են BC և AC էքսպրեսները, որից հետո բոլոր 3 էքսպրեսների շահումները գումարվում են իրար և ձևավորում կտրոնի ընդհանուր հնարավոր շահումը։
AB (6678 դրամ) + BC (3074 դրամ) + AC (3233 դրամ) = 12985 դրամ
Այն դեպքում, երբ կտրոնում ներառված իրադարձություններից մեկը պարտվում է, պարտվում են այդ իրադարձությունով բոլոր էքսպրեսները։
Օրինակ՝ եթե A իրադարձությունը (Գալաթասարայ-Մանչեսթեր Յունայթեդ) պարտվի, ապա AB և AC էքսպրեսները ևս կպարտվեն, քանի որ տվյալ էքսպրեսներում A իրադարձությունը ներառված է։
Այս պարագայում կտրոնի հաշվարկը կկատարվի հետևյալ կերպ․
2/3 տարբերակի դեպքում, երբ պարտվում Է 2 իրադարձություն, պարտվում է ընդհանուր կտրոնը, քանի որ կտրոնում չկա այնպիսի էքսպրես, որտեղ պարտված իրադարձությունները ներառված չլինեն։
Համակարգի հաշվիչ
Համակարգի հաշվիչի միջոցով Դուք կարող եք պարզապես նշել համակարգի տարբերակը (օր․՝ 2/3), իրադարձությունները, դրանց գործակիցները, գումարի չափը և ընտրել յուրաքանչյուր իրադարձության ելքը, որից հետո հաշվիչը ավտոմատ կերպով կկատարի հնարավոր շահումի հաշվարկը Ձեր փոխարեն։
Ինչպես օգտվել հաշվիչից։
Կտրոնի ներքևի աջ հատվածից սեղմում եք հաշվիչի կոճակը։
Բացված պատուհանում ընտրում եք տարբերակների քանակը, նշում խաղագումարի չափը, ընտրում իրադարձությունների ելքերը։
Ճիշտ = Հաղթանակ
Սխալ = Պարտություն
Անվավեր = Վերադարձ
AB (6678 դրամ) + BC (3074 դրամ) + AC (3233 դրամ) = 12985 դրամ
Նույն կերպ կարող ենք ստուգել այն դեպքը, երբ A (Գալատասարայ-Մանչեսթեր Յունայթեդ) իրադարձությունը պարտվել է։